Հսկողության տակ գտնվող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել

Հսկողության տակ գտնվող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.amՀայաստանում հսկողության տակ գտնվող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:

«Ռենտգեն հետազոտության արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերել: Մինչև հետազոտությունն էլ հավանականությունը քիչ էր, որ նրա մոտ 2019-nCoV կորոնավիրուս կլինի»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանն այսօր հայտնել էր՝ Հայաստանում երկու չինացի գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանցից մեկի մոտ ջերմությունը 37 աստիճան էր, իսկ մյուսի մոտ հիվանդության ոչ մի ախտանշան չի եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում