Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Կարծում եմ, իմաստ չունի կանխատեսումներ անել»,– ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

«Այսօր կընդունվի համանախագահների հայտարարությունը, այն կհրապարակվի ԵԱՀԿ կայքում»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Դրան նախորդեց ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Մեկ այլ հարցի՝ տեղեկություններ կա՞ արդյոք, Հայաստանում ռուսաստանցի մասնագետների կենսաբանական լաբորատորիաների տարածք մուտք գործելու ժամկետի վերաբերյալ, քանի որ սա նաև տեղին է կորոնավիրուսի տարածման հետ կապված, Մ.Զախարովան պատասխանել է. «Ես այդպիսի տեղեկության չեմ տիրապետում, բայց կհստակեցնեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում