«Վնուկովոյում» Քսենիա Սոբչակին իջեցրել են Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավից (տեսանյութ)

«Վնուկովոյում» Քսենիա Սոբչակին իջեցրել են Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավից (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին իջեցրել են ինքնաթիռից, որը պետք է թռչեր Սանկտ Պետերբուրգ, այս մասին հայտնում է Lenta.ru–ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ «Ռոսսիա» ավիաընկերությանը պատկանող SU 6034 օդանավի չվերթն ուշանում էր: Այդ պահին ուղևորներին խնդրել են չարձակել ամրագոտիները, սակայն Սոբչակը հայտարարել է, որ մտադիր չէ դա անել և իջել է օդանավից:

Ինքնաթիռը մոտեցրել են տերմինալին: Այնուհետև դեպքի վայր են ժամանել տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները, որոնք արձանագրություն են կազմել, ինչից հետո ոստիկանության աշխատակիցներն իրենց հետ տարել են Սոբչակին: Դրանից րոպեներ անց ինքնաթիռն օդ է բարձրացել՝ առանց հաղորդավարուհու:

Սոբչակն իր Telegram-ալիքում տեղեկացրել է, որ ինքնաթիռը չէր կարողանում օդ բարձրանալ մեկուկես ժամ՝ օդանավակայանի օդային տարածքում «փակ երկինք» ռեժիմի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում