Միխայիլ Միշուստին. Հայաստանում գործում են 2200 ռուսական ընկերություններ

Միխայիլ Միշուստին. Հայաստանում գործում են 2200 ռուսական ընկերություններ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերն է՝ 26 տոկոս չափաբաժնով: Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանւ հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա նշել է, որ Հայաստանում գործում են 2200 հազար ռուսական ընկերություններ:

«2018թ. երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ ինչպես Դուք ասացիք, հասնելով 2 միլիարդ դոլարի: Աճը շարունակվել է նաև նախորդ տարի՝ հունվար-նոյեմբերին ավելանալով 17.6 տոկոսով»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապում են շատ սերտ և գործընկերային, դաշնակցային հարաբերությունները, երկու երկրները համագործակցում են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, մշակութային-հումանիտար ոլորտներում:

«ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է մեր կառուցողական հարաբերությունների, մեր հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

Ցանկանում եմ նշել, որ պետք է ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ: Հույս ունեմ այսօր քննարկել երկկողմ հարցերի ողջ շրջանակը»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում