Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1154 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 294 մարդ (88 կին, 150 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 860 մարդ (258 կին, 439 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում