Բրիտանական դրոշն իջեցվում է

Բրիտանական դրոշն իջեցվում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Եվրամիության պատմության մեջ սկսվում է նոր գլուխ՝ առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության: Բրյուսելն ու Լոնդոնն արդեն ձևակերպել են իրենց բաժանումն ու բրիտանական դրոշը երեկ երեկոյան իջեցվել է Եվրախորհրդարանի շենքի վրայից: Եվրոպական մյուս ինստիտուտները նույնպես սկսկել են հեռացնել Միացյալ Թագավորության պետական խորհրդանիշը:

Եվրանյուզի հաղորդմամբ, երկուշաբթի ԵՄ-ն ու Բրիտանիան կներկայացնեն իրենց դիրքորոշումներն առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապատրաստման վերաբերյալ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս լավ գործընկերություն հաստատել Միացյալ Թագավորության հետ, բայց դա երբեք չի լինի լիարժեք, որքան ԵՄ-ին անդամակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում