Մահացու կորոնավիրուսը հասել է Շվեդիա

Մահացու կորոնավիրուսը հասել է Շվեդիա

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: Նոր կորոնավիրուսը հասել է Շվեդիա, որտեղ վարակվածության առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Reuters-ից, որն էլ հղում է անելում երկրի առողջապահության նախարարությանը։

Գործակալության տվյալներով՝ վարակը հայտնաբերվել է երկրի հարավում գտնվող կնոջ մոտ: Վերջերս նա այցելել է Չինաստանի Խուբեյ նահանգ, որտեղից վերադարձել է հազի և վարակի այլ ախտանիշներով: Հաղորդվում է, որ նա մեկուսացված է, և նրա վիճակը մտահոգություն չի առաջացնում:

Երեկ՝ հունվարի 31-ին Իտալիայում վարակի երկու դեպք է գրանցվել չինացի զբոսաշրջիկների մոտ, ևս երկու հոգի Մեծ Բրիտանիայում: Դրանից առաջ կորոնավիրուսը հասել էր Ֆրանսիա, Գերմանիա և Ֆինլանդիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում