«Փինք»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ն ու Սորոսի գրասենյակն ընդգրկված են ԱԺ աշխատանքային խմբում

«Փինք»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ն ու Սորոսի գրասենյակն ընդգրկված են ԱԺ աշխատանքային խմբում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Hraparak.am: Ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ԲՀԿ-ի բոյկոտի մասին տեղեկացրել էինք։ Ինչպես նաև այն մասին, որ ԲՀԿ-ականներին դուր չէր եկել այն, որ մի շարք ՀԿ-ներ դուրս էին մնացել տարբեր սահմանափակումների պատճառով։ Չէր մանրամասնվել, թե որ ՀԿ-ներն են ընդգրկվել խմբում՝՝ հղում անելով նրան, որ քննարկումը փակ է։ Տեղեկացանք, որ ընդգրկված ՀԿ-ների թվում են՝ «Pink», Կանանց ռեսուրսային կենտրոն և «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակը։ ԲՀԿ-ականների դժգոհությունը հարուցել է, սակայն, ոչ թե այդ 3 կազմակերպությունների ներկայությունը, այլ այն, որ իրենց՝ ավելի շատ կազմակերպություններ ընդգրկելու առաջարկը մերժվել է քվեարկությամբ։

ԲՀԿ-ում համարում են, որ որքան շատ հասարակական կազմակերպություններ ներգրավված լինեն, այնքան լավ։ Հաճախ նաև՝ իրենց կանոնադրական նպատակներով ու թիրախներով միմյանց հակասող։ Այսինքն՝ եթե կան «Փինք» և կանանց ռեսուրսային կենտրոն, ապա անպայման պետք է լինեն նաև ազգային ուղղվածության․ և ոչ, միայն, ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Այս կազմի դեմ ոչինչ չունենալով հանդերձ, կարող ենք նշել, որ միայն հիշյալ ՀԿ-ների ընդգրկումը վկայում է այն ուղղվածության մասին, որով փորձելու են գնալ՝ Հայաստանում ատելության խոսքը սահմանելիս։ Այսինքն, արդեն իսկ ակնհայտ է, որ սահմանումները ուղղված ու թիրախավորված են լինելու բացառապես սեռական փոքրամասնությունների իրավունքներին ու դեպքերին, բայց, ոչ, օրինակ, սոցիալական ցանցերում՝ նախկինների ու քաղաքական հակառակորդների նկատմամբ (hանուն արդարության ասենք՝ երկուստեք) բռնության, ատելության կոչերին, հայհոյանքին անեծքին ու նզովքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում