Կոմունիստական տարիների այլախոհ անհատի նկատմամբ ամբոխային հետապնդումները այսօր էլ են կրկնվում․ Տեր Պետրոս քահանա Մալյան

Կոմունիստական տարիների այլախոհ անհատի նկատմամբ ամբոխային հետապնդումները այսօր էլ են կրկնվում․ Տեր Պետրոս քահանա Մալյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ,  Times.am: Տեր Պետրոս քահանա Մալյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր տարեդարձը շնորհավորողներին ու անդրադարձել որդու՝ Նարեկ Մալյանի նկատմամբ իրականացվող ճնշումներին, որը նա պայմանավորում է որդու այլախոհ լինելու հանգամանքով։

Նա նշել է, որ որպես քահանա զգացել է, թե ինչ է նշանակում հալածանքը կոմունիստական իշխանության կողմից, բայց իր երեք զավակներն իրենց համառությամբ իր շարունակությունն են և չեն լռելու կեղծիքի կամ անարդարության հանդիպելիս։

«Դժվարին ժամանակներ ենք ապրում: Այլախոհ անհատի նկատմամբ ամբոխային հետապնդումները այս օրերին կրկնվում են: Առատաձեռն վարձատրվում են Եկեղեցու նկատմամբ ատելություն և հակաքարոզ իրականացնող որոշ արծաթասերներ:

Այս ամենը ժամանակավոր է, արծաթասերները բացի այսրոպեական շահից երբեք որևէ գաղափար չեն հետապնդել: Վստահ եմ, որ իմ զավակները պատվով կհաղթահարեն նաև հավատաքննության այս փուլը: Աղոթում եմ բոլորի համար, հատկապես այն մոլորյալների համար, ովքեր կարծում են, որ արծաթը կարող է պայքարել հավատի դեմ ու հաղթել»,-գրել է քահանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում