ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Նոր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է գրանցվել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սան Բենիտո շրջանում, ինչի մասին հաղորդվում է օկրուգի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

ABC7 հեռուստաալիքի տվյալով՝ ԱՄՆ-ում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 11-ի:

«Նոր կորոնավիրուսով (2019-n-CoV) վարակման երկու դեպք է հաստատվել Սան Բենիտո շրջանում: Հաստատված դեպքերը կապված են միմյանց հետ. նրանք ամուսիններ են, երկուսն էլ 57 տարեկան են: Ամուսինը վերջերս է ժամանել Ուհանից (Չինաստան), իսկ կինը՝ ոչ: Այսպիսով, տեղի է ունեցել վիրուսի փոխանցում մարդուց մարդու: Երկու պացիենտներն էլ չեն լքել տունը՝ Չինաստանից վերադառնալուց հետո», – ասված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում