Սաակաշվիլի. Ուկրաինայում կյանքը շատ ավելի վատ է, քան Խորհրդային Միության տարիներին

Սաակաշվիլի. Ուկրաինայում կյանքը շատ ավելի վատ է, քան Խորհրդային Միության տարիներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին 112 հեռուստաալիքով հայտարարել է, որ ժամանակակից Ուկրաինայում կյանքը շատ ավելի վատ է, քան Խորհրդային Միության տարիներին: Այս մասին գրում է Ria-ն։

«Ուկրաինայի քաղաքները երբեք չեն եղել այդպիսի վատ վիճակում, ամեն տարի այն գնալով վատթարանում է», – ասել է Սաակաշվիլին ու հավելել, որ ամբողջ աշխարհը, ի տարբերություն Ուկրաինայի, առաջ է ընթանում և զարգանում:

Ըստ քաղաքական գործչի, անկախության տարիների ընթացքում ուկրաինացիները «հաջողության օրինակ չեն տեսել»:

«Այժմ գլխավորն այն է, որ գոնե ինչ-որ տեղ բեկում լինի, որպեսզի մարդիկ հավատան, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան է մշակվում», – հավելեց նա:

Հիշեցնենք, որ 2013-ին Սաակաշվիլին լքեց Վրաստանը, որտեղ նրա դեմ հարուցվեցին մի շարք քրեական գործեր, նրանցից ոմանցով դատապարտեցին բանտարկության՝ բացակայության մեջ։ 2015-ի գարնանը նա մտավ ուկրաինական քաղաքականության մեջ, երբ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի շրջանի նահանգապետ՝ նախքան քաղաքացիություն շնորհելը:

Այնուհետև, արդեն 2016-ի նոյեմբերին Պորոշենկոն հեռացրեց Սաակաշվիլիին՝ ասելով, որ նա ոչ միայն չի կատարել խոստումները տարածաշրջանի զարգացման վերաբերյալ, այլև էապես վատթարանում են տարածաշրջանի տնտեսական ցուցանիշները: 2017 թվականի հուլիսի վերջին Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկեց ուկրաինական քաղաքացիությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում