Անհավանական մեծ թիվ. Քանի ավտոմեքենա է Հայաստանից մուտք գործել Ղազախստան

Անհավանական մեծ թիվ. Քանի ավտոմեքենա է Հայաստանից մուտք գործել Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: Ղազախստանի իշխանությունները թվեր են ներկայացրել, թե քանի ավտոմեքենա է Հայաստանից ու Ղրղզստանից ներմուծվել երկիր:

Համաձայն ներկայացված թվերի, միայն 2019 թվականի ընթացքում 38 558 հայկական համարանիշով ավտոմեքենա է մուտք գործել Ղազախստան: Դրանցից միայն 18 209-ն են դուրս եկել երկրից: Այսպիսով, Ղազախստանում մնացել է Հայաստանից մուտք գործած 20 349 ավտոմեքենա:

Նշվում է, որ Հայաստանից ներմուծված ավտոմեքենաները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները:

Այս տարի արդեն 2507 հայկական համարանիշով ավոտմեքենա է մուտք գործել Ղազախստան, իսկ դուրս եկողների թիվը հասնում է 1804-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում