Արտգործնախարարն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբաս Բադաշխան Զոգուրիին

Արտգործնախարարն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբաս Բադաշխան Զոգուրիին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբաս Բադաշխան Զոգուրիին։ Հանդիպման ընթացքում դեսպանը նախարարին է փոխանցել հավատարմագրերի պատճենները։

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից, Զոհրաբ Մնացականյանը նշանակման առիթով շնորհավորել է Աբաս Բադաշխան Զոգուրիին եւ հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Իրանի երկկողմ օրակարգի հարստացման մասին։ Հանդիպման ընթացքում կողմերը շոշոփել են տարածաշրջանային եւ միջազգային մի շարք արդիական հարցեր։

Զրուցակիցները բարձր են գնահատել Իրանի քաղաքական կյանքում հայ համայնքի դերը, որը կամուրջ է հանդիսանում երկու երկրների հարաբերություններում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում