35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար

35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Shamsyan.comԱյսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։ Այս մասին տեղեկացնում է Shamsyan.com-ը:

Վարորդների փոխանցմամբ՝ վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են:

Վթարների մեծ մասի համար օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

«Եթե ժամանակին Ճանշինը կատարեր ճանապարհի մշակման աշխատանքներ, այս շղթայական ավտովթարը տեղի չէր ունենա և միայն վթարից հետո հայտնվեցին ճանշինականները։ Մի քանի հոգու էլ տեղափոխեցին հիվանդանոց»,-նշել են վարորդները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում