AM | RU
USD
EUR
RUB

«Հանուն Հայրենիքի» շարժում. Ազգային ժողովում որևէ լուրջ աշխատանք չի կատարվում

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Ազգային ժողովի աշխատանքը գնահատում ենք զրո: Սա միայն մեր կարծիքը չէ, նաև հանրության: Ազգային ժողովը պետք է լուծարվի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի հիմնադիր անդամ Իրինա Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենք այս կարծիքին են ոչ թե այն պատճառով, որ այս ԱԺ-ն չի կարողանում աշխատել, այլ այս ԱԺ-ն մեծ վտագ է ներկայացնում. «Օրենքներն ընդունում է Ազգային ժողովը, բոլոր տեսակի գործերի դեպքում վերջնական խոսքը ԱԺ-ինն է, օրինակ Ստամբուլյան կոնվենցիա: Մենք դեռ չգիտեք, թե ինչ մարտահրավերներ են մեզ սպասում, ինչ փաստաթղթեր են դրվելու ԱԺ սեղանին վավերացման համար: Դրա համար մենք շատ մեծ վտանգներ ենք սպասում Ազգային ժողովից, այն պետք է լուծարվի»:

Ի. Հարությունյանի խոսքով, ակնկալում էին, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կլինի խորհրդարան, որտեղ բազմակարծություն, զսպումների ու հակակշիռների մեխանիզմներ կլինեին, այնտեղ գրագետ մարդիկ նստած կլինեին:

«Սակայն մեկ տարուց ավելի է հետևում ենք ԱԺ աշխատանքներին, բոլորդ էլ տեսնում եք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ կրկես, ամեն օր ինչ-որ թեմա է շահարկվում, սկսվում է ծիծաղելի քննարկումները: Հանրությունն ընդամենը կրկես է նայում, որևէ լուրջ աշխատանք չի կատարվում Ազգային ժողովում, իսկ նստածներն էլ հիմնականում կոճակ սեղմողներ են»,- ասաց նա:

«Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի հիմնադիր անդամ Աշոտ Համբարձումյանի խոսքով, 30 տարի ձևավորում են Ազգային ժողով, սակայն ինչպես նախագահական կառավարման կարգի ժամանակ, այնպես էլ այժմյան՝ խորհրդարանականի դեպքում, այն կրում է ձևական բնույթ:

«Վերլուծելով ստեղծված իրավիճակը, սերտ աշխատելով ազգաբնակչության հետ՝ այսօրվա դրությամբ ոչինչ չի փոխվել, ավելին՝ ավելի դժվարացել է, քան նախորդ իշխանություների ժամանակ»,- ասաց նա:

Լրահոս
ԵՄ-ն 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին Երեսուն տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ որպես ռազմաքաղաքական կառույց Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել ԵՊՀ ուսխորհրդի նախագահի բաց նամակը՝ ՀՀ կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին Արցախի ժողովրդավարության համար այս մրցակցային ընտրությունները քայլ առաջ էին. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Ադրբեջանում հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի. РИА Новости Էկվադորի ամենամեծ ջրվեժն անհետացել է Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյանի հերոսների հիշատակին Սկզբնական շրջանում համատարած հանգստության մեջ կառավարությունն էր, նրանք շատ անլուրջ մոտեցան խնդրին. Անի Սամսոնյան Սյունիքի մարզպետարանը տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի դեպքերի մասին Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Մարիա Զախարովան՝ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական վերջին դիվերսիայի մասին Արցախում անհապաղ կոնսենսուսային համաձայնություն է պահանջվում. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան Աթեիստը իրավունք չունի խոսել «երջանիկ պատահականությունից» կամ «Աստծո պատժից». Արմեն Մինասյան Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ. փորձագետ Կարծում եմ՝ ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ. Gazeta.ru Ինքնամեկուսացված եթեր տարբեր բաների մասին. Նարեկ Մալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են Բակո Սահակյանն այցելել է Թալիշ Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, թե երբ կաելի է Կորոնավիրուսի պիկին սպասել. Pia.ge ԱՄՆ-ը ՌԴ-ից կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ կգնի Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի. քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում Ռազմահայրենասեր ենք՝ այո, բայց շիզոֆրենիկը մենք չենք, շիզոֆրենիկը այս իրականությունից փախչողներն են. Արթուր Դանիելյան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է. Միհրան Հակոբյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 68-ամյա քաղաքացի է մահացել Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ Իսկ ո՞ւր մնացին Կանադայի վարչապետի և Փաշինյանի պաչիկները, հայկական դրոշի գույներով գուլպաները․ քաղաքագետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դատարկվում է կորոնավիրուսով վարակվածների համար. Խոսնակը մանրամասնում է Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ Շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս` ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման առթիվ. Սերժ Սարգսյան Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին Ուզում ենք ապրել աղքատ ու առողջ, թե՞ հարուստ ու հիվանդ. Արմեն Մինասյան Ըստ մեր տաղանդաշատ նախարարի` մենք անբախտ ենք, իսկ վրացիք ղսմաթով. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաև հղիներ ու երեխաներ. Արսեն Թորոսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan