ԱԺ արտահերթ նիստը չի կայանալու. հեղինակները հետ են կանչել նախագծերը

ԱԺ արտահերթ նիստը չի կայանալու. հեղինակները հետ են կանչել նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, 168.am: Ազգային ժողովն այսօր փետրվարի 6-ն գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում է «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրենքի նախագծերը։

Բոլոր նախագծերն այսօր պետք է անցնեին առաջինից երկրորդ ընթերցում։

Նշենք, որ այսօրվա արտահերթի օրակարգում էր ընդգրկված նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը՝ 37 պատգամավորների հեղինակմամբ։

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այսօրվա նիստը գումարվել է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, բայց նախաձեռնողն այսօր առավոտյան ետ է կանչել օրակագում ընդգրկված նախագծերը, ուստի հաշվի առնելով, որ օրակարգում այլևս նախագիծ չկա, նիստ համարվում է փակված։

«Ըստ երևույթին՝ ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են այդ նախագծերը ետ կանչվել, բայց այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և «Իմ քայը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որի մասին ծանուցոումը ստացել եմ։ Մենք մեկ ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ քննակելլու ենք միջնորդությունն այսօր գումարել ԱԺ արտահերթ նիստ, այնպես որ, հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ մնալ շենքի ներսում»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում