ԱԺ խորհուրդը դարձյալ որոշեց արտահերթ նիստ գումարել․ ՈՒՂԻՂ

ԱԺ խորհուրդը դարձյալ որոշեց արտահերթ նիստ գումարել․ ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ազգային ժողովի խորհուրդը դարձյալ որոշեց արտահերթ նիստ գումարել։ Օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերն են։

Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը հետ էր կանչել ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Արտահերթ նիստն ավարտվեց, քանի որ օրակարգում այլ հարց չկար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում