Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 35.1-ին հոդվածի 1-ին մասի.

Կոմիտաս ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ»,– ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի ապրիլի 26-ին՝ Ապրիլյան քառօրյա պատերազից հետո Մուրադյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում