Պուտինը ոստիկանության նոր պարտականությունների մասին օրենք է ստորագրել

Պուտինը ոստիկանության նոր պարտականությունների մասին օրենք է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ոստիկանության նոր պարտականությունների մասին:

Ըստ նոր օրենքի՝ կալանավորված անձը իրավունք ունի ոստիկանի ներկայությամբ զանգահարել իր հարազատ կամ ծանոթ մարդկանցից մեկին՝ իր գտնվելու վայրի և կալանավորման մասին տեղեկացնելու համար:

Օրենքում կատարված նոր փոփոխությունների համաձայն՝ ոստիկանությունը նաև 24 ժամվա ընթացքում ոչ բնակելի տարածքի կամ հողամասի սեփականատիրոջը պարտավոր է տեղյակ պահել նրա տարածք ներխուժելու յուրաքանչյուր դեպքի մասին: Ոստիկանության պարտականություններից է դառնում նաև 24 ժամվա ընթացքում տուժածի հարազատին կամ ծանոթ մարդուն առաջին օգնություն ցուցաբերելու կամ բժշկական հաստատություն տեղափոխելու մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում