Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա մինչև ապրիլի 5-ը. նախագահը կստորագրի որոշումը. Մակունց

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա մինչև ապրիլի 5-ը. նախագահը կստորագրի որոշումը. Մակունց

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: ԱԺ-ում քիչ առաջ ընդունված նախագիծը, որով ենթադրվում է Սահմանադրական փոփոխությունները դնել հանրաքվեի, ՍԴ չի ուղարկվելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այն ուղարկվելու է նախագահին՝ ստորագրության համար», – ասաց Մակունցը։

Դիտարկմանը, թե կա՞ վստահություն, որ նախագահն այն կստորագրի՝ Մակունցն ասաց․

«Այո՛, կա այդ վստահությունը։ Համենայնդեպս, մենք ունենք այնպիսի տպավորություն, որ նախագահը համերաշխ է այն մոտեցման հետ, որն ունի «Իմ քայլը» խմբակցությունը»։

Անդրադառնալով ժամկետներին՝ Լիլիթ Մակունցն ասաց՝ հավանաբար, այն ուժի մեջ կմտնի մինչև ապրիլի 5-ը։

Հարցին՝ ինչո՞ւ իշխող խմբակցությունն ականջալուր չի լինում ԵԽԽՎ կոչին՝ դիմել Վենետիկի հանձնաժողով, քանի որ հայտարարության մեջ, ըստ էության, կա քննադատություն, Մակունցն ասաց․

«Որէև քննադատություն չկա, կա առաջարկ»։

Ինչ վերաբերում է դիտարկմանն՝ ինչո՞ւ որպես Սահմանադրական օրենք նախագիծը չի ուղարկվել միջազգային կառույցներին մինչև խորհրդարանում քննարկվելը՝ Մակունցն արձագանքեց, որ նախկինում բոլոր ընտրությունների լեգիտմությունը դրվել է կասկածի տակ, իսկ 2018 թվականի ընտրությունները ոչ մի հարթակում չեն բողոքարկվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում