Իսրայելը Սիրիան հրթիռակոծել է այն պահին, երբ վայրէջք էր կատարում Իրանից 172 ուղևորով ժամանած ինքնաթիռը. ՌԴ ՊՆ

Իսրայելը Սիրիան հրթիռակոծել է այն պահին, երբ վայրէջք էր կատարում Իրանից 172 ուղևորով ժամանած ինքնաթիռը. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իսրայելական բանակը Սիրիայի տարածքը հրթիռակոծել է այն պահին, երբ վայրէջք էր կատարում Իրանի մայրաքաղաք Թեհրանից ժամանած ուղևորատար ինքնաթիռը, հայտնում է lenta.ru-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ին: Իսրայելական F-16 կործանիչները «երկինք-երկիր» դասի հրթիռներով հարվածներ էին հասցրել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ: Հենց այդ ժամանակ վայրէջք էր կատարում Թեհրանից ժամանած Airbus-320 օդանավը՝ 172 ուղևորով:

Հրթիռակոծման հետևանքով ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում:

Նշվում է, որ հրթիռակոծմանն ի պատասխան սիրիական կողմը «թշնամու մի քանի թիրախ է խոցել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում