AM | RU
USD
EUR
RUB

Ավետիք Չալաբյանը Փաշինյանին 9 հարց է հասցեագրել

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ականատես եղան հիրավի պատմական գործողության։ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումից, բազմաթիվ պաթոսախառն, "ժողովուրդ" ու "քաղաքացի" բառերը անհարկի շահարկող, հաճախ անբովանդակ, երբեմն էլ զավեշտի հասնող բազմաթիվ պատգամավորական ելույթներից, հիմնական զեկուցողի խղճուկ, կցկտուր և ողջ գործը տապալող պատասխաններից հետո, իշխող ուժը ստիպված եղավ միացնել իր միակ ծանր հրետանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պարոն Փաշինյանը երեկ ունեցավ իր առավել տպավորիչ ելույթներից մեկը՝ հանգամանալից, արտաքուստ համոզիչ փաստարկներով, իր կողմնակիցներին նորից հեղափոխական պայքարի բարձրացնող, նրանց տարիների կուտակված ատելությունը նորից կոնկրետ մեկ թիրախի վրա ուղղորդող, "ժողովուրդ" տարողունակ եզրի հետ կրկին իրեն նույնացնող, քաղաքական մրցակիցներին նշավակող, յուրայիններին՝ գովերգող։ Համոզված եմ, որ Լենինը, Կաստրոն, կամ Մուսոլինին հիմա եթե արթնանային իրենց հավերժ քնից, կնախանձեին պարոն Փաշինյանի հռետորական տաղանդին։ Ես սակայն, արժանին հատուցելով նրան, կուզեի նաև մի քանի հարց ուղղել՝

Հարց 1: Եթե ամբողջ խնդիրը այն է, որ Հրայր Թովմասյանը ընտրվել է ոչ թե 12 տարով, ինչպես պահանջում է Ձեր "երազանքի Սահմանադրական դատարանի" մասին պատկերացումը, այլ 17 տարով, ինչու պարզապես չսահմանափակել նրա պաշտոնավարումը 12 տարով, և դրանով հանգուցալուծել այս ճգնաժամը։

Հարց 2: Եթե մինչև 2018 թվականը ընտրված ՍԴ անդամները ընտրվել են տվյալ շրջանում գործող օրենքին համապատասխան, ինչ՞ կոնկրետ մեղք ունեն նրանք, և ինչու պետք է դադարացվի նրանց պաշտոնավարումը։ Համոզված եք՞, որ այդ դեպքում նրանք հայց չեն ներկայացնի Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան, ինչպես Հունգարիայի դեպքում, և չեն շահի այն։ Եվ որքան՞ ժամանակ կպահանջվի այդ դեպքում վերականգնելու Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, և ինչ նոր կորուստներ մենք կունենանք այդ ընթացքում Եվրոպական դատարանում։

Հարց 3: Եթե այս 7 դատավորներին վերագրվող հիմնական մեղքը նախկինում նախագահական ընտրությունների կեղծումը քողարկելն էր, ինչպես վարվել այն փաստի հետ, որ նրանցից առնվազն 5-ը նշանակավել արդեն 2008 թ․ նախագահական ընտրություններից հետո, և չեն մասնակցել իրենց վերագրվող այդ գործողությանը։ Ինչու՞ պետք է նրանք պատասխան տան իրենց նախորդների արածի կամ չարածի համար։

Հարց 4: Եթե պնդում եք, որ այս դատավորների պաշտոնավարման դադարեցումը ճանապարհ կբացի իրապես անկախ Սահմանադրական դատարանի ձևավորման համար, ինչպես կբացատրեք այն փաստը, որ 2019 թ․ այս Ազգային ժողովը մի քանի անգամ տապալել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ նոր, իրապես ապաքաղաքական թեկնածուների նշանակումը, և փոխարենը ի վերջո ընտրել է թեկնածուի, որը չէր թաքցնում իր կապերը իշխող քաղաքական մեծամասնության հետ։ Այս տրամաբանությամբ, չեք փորձում արդյոք՞ Դուք ձևավորել ոչ թե անկախ, այլ ենց Ձեզ ենթարկվող, Ձեր կամքը կատարող Սահմանադրական դատարան։

Հարց 5: Եթե 7 դատավորի պաշտոնավարում միաժամանակ դադարացվի, արդյոք՞ դա կաթվածահար չի անի սահմանադրական արդարադատությունը մեր երկրում։ Չէ որ Վենետիկի հանձնաժողովը հատուկ նշել է իր կարծիքում, որ չի կարելի թույլ տալ դատավորների պաշտոնավարման միաժամանակյա դադարեցում։ Համոզված եք՞, որ կկարողանաք արագ 7 նոր, բարձրակարգ և իրապես անկախ դատավոր նշանակել, եթե ընդամենը մեկ դատավորի նշանակումը արդեն մեկ տարուց ավել տևեց։ Ինչպես՞ պետք է ընթանան իրավական գործընթացները այդ ընթացքում, ինչպես պետք է ընդունվեն մեր երկրի օրենքները։

Հարց 6: Եթե Սահմանադրության 168 հոդվածի 2) կետը աներկբա պահանջում է, որ Սահմանադրական դատարանը "մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը", ինչպես եք Դուք, որպես Կառավարության ղեկավար, ցանկանում սահամանդրական հանրաքվե կազմակերպել, առանց կատարելու Սահմանադրության պահանջը։ Համոզված եք, որ ես ու իմ պես մտածող բազմաթիվ մարդիկ պարտավոր կլինեն ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները՞։

Հարց 7: Մինչ այժմ Հայաստանում տեղի ունեցած ցանկացած սահմանդրական փոփոխություն, առնվազն հավուր պատշաճի, անցել է հանրային և մասնագիտական քննարկում, և ներկայացվել է միջազգային կառույցների (մասնավորապես Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի) հավանությանը։ Համոզված եք՞, որ առանց այդ ընթացակարգերը անցնելու, մենք կկարողանանք ստանալ այդ կառույցների աջակցությունը։ Համոզված եք՞, որ դա չի բերի Հայաստանի հետագա միջազգային մեկուսացմանը, մասնավորապես, մեր առանցքային գործընկեր Եվրոպական Միությունից։

Հարց 8: Ինչպես կբացատրեք այն փաստը, որ հենց Ձեր ելույթի օրը ՀՀ Նախագահը հրաժարվեց ստորագրել ԱԺ կողմից ընդունված երկու նոր օրենքի նախագծեր, և ուղարկեց դրանք ՍԴ՝ քննելու դրանց համապատասխանությունը սահմանադրությանը։ Որքան այդպիսի նոր օրենքներ եք Դուք ցանկանում անցկացնել ԱԺ-ով, սահմանափակելով իմ և իմ պես մտածող այլ բազմաթիվ մարդկանց սահմանադրական իրավունքները (տվյալ դեպքում խոսքը վերաբերվում էր բանկային գաղտնիքին):

Հարց 9: Ինչու" եք այդպես շտապում, և ինչն է Ձեզ ստիպում շտապել։ Ինչ՞ միջազգային համաձայնագրեր եք Դուք ցանկանում վավերացնել, որտեղ Ձեզ պետք է նոր Սահմանադրական դատարանի համաձայնությունը։ Ինչ՞ եք Դուք ցանկանում անել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Ինչ համաձայնագիր եք բանակցում Արցախի շուրջը, և ինչու մենք, քաղաքացիներս, պատկերացում չունենք արդեն մեկ տարի ընթացքող բանակցություննրեի բովանդակության վերաբերյալ։

Այս և շատ այլ հարցեր կախված են լինելու օդում, և Դուք պարտավոր եք դրանց պատասխանները տալ, եթե ցանկանում եք լեգիտիմ արդյունք ստանալ։ Այլապես, Դուք կարող եք նույնիսկ Ձեր կողմնակիցների հետ շահել այս հանրաքվեն, բայց տանուլ տալ Հայաստանի Հանրապետության ապագան, դեմ հանդիման մնալով օր օրի ավելացող խնդիրների, երկրում աճող դժգոհության, տարակուսած և ձեռքերը լվացող միջազգային կառույցների, և նաև իր ոգևորությունը չթաքցնող հակառակորդի հետ։ Եթե չունեք այս հարցերի պատասխանը, գուցե նաև ընդունեք, որ պետք է դրանք բոլորովս միասին գտնենք, և միասին էլ նոր լուծումներ մշակենք, որոնք կլինեն իրավականորեն հիմնավոր, քաղաքականորեն հավասարակշռված, մեզ միավորող, և դրանով իսկ մեր երկրի լավագույն ապագային ծառայող։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Լրահոս
Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՈՒՂԻՂ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan