Թաթարստանում ուղղաթիռի կոշտ վայրեջքի հետևանքով ՌԴ պետդումայի պատգամավոր է մահացել

Թաթարստանում ուղղաթիռի կոշտ վայրեջքի հետևանքով ՌԴ պետդումայի պատգամավոր է մահացել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Թաթարստանում ուղղաթիռի կոշտ վայրեջքի հետևանքով մահացել է ՌԴ պետդումայի պատգամավոր Այրաթ Խայրուլինը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ուղղաթիռում գտնվող մյուս երկու անձինք ողջ են մնացել, Թաթարստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է ծանր է:

Պատահարը տեղի է ունեցել Կուիբիշևի ջրամբարից 6 կիլոմետր հեռավորության վրա, Կազանից 30 կմ հեռավորության վրա:

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նշել է, որ նախնական տվյալներով ուղղաթիռի կոշտ վայրեջքի պատճառ կարող էին լինել վատ եղանակային պայմանները: Գործակալությունը հանձնաժողով է ստեղծել` ուսումնասիրելու համար դեպքի հանգամանքներն ու պատճառները:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ուղղաթիռը թռչել է Ալեքսեևսկի շրջանի Լևաշևո գյուղից դեպի Լաիշևսկի շրջանի Մատյուշինո գյուղ:

Այրաթ Խայրուլինը ՌԴ պետդումայի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր է եղել «Միացյալ Ռուսաստան» խմբակցությունից, եղել է Պետդումայի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալը:

Forbes պարբերականի տվյալներով Խայրուլինը Ռուսաստանի 100 ամենահարուստ պաշտոնայների և պատգամավորների ցուցակում զբաղեցնում էր 96-րդ հորիզոնականը: 2018 թվականին նա դարձել է ամենահարուստ պատգամավորը Թաթարստանից, աշխատելով 158,88 միլիոն ռուբլի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում