Զանգվածային ամուսնություն սմոքինգով, հարսի զգեստով ու բժշկական դիմակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զանգվածային ամուսնություն սմոքինգով, հարսի զգեստով ու բժշկական դիմակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Հարավային Կորեայում, չնայած նոր կորոնավիրուսի տարածման վտանգի, կայացել է ավանդական զանգվածային ամուսնություն։ Այս մասին գրում է euronews.com-ը։

Ամուսնացել է 6000 զույգ։ Միջոցառմանը ներկա է եղել 18 հազար հյուր աշխարհի տարբեր երկրներից։

Նշվում է, որ ոչ մի զույգ կորոնավիրուսի պատճառով չեղյալ չէր հայտարարել պսակադրության արարողությունը։

Մի քանի կանայք և հարսնացուներ բժշկական դիմակներ են կրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ներկա պահին Հարավային Կորեայում արձանագրված է կորոնավիրուսի 24 դեպք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում