Թուրքիայի զինուժը պատասխան կրակ է բացել Իդլիբում իր դիրքերի հրետակոծությունից հետո

Թուրքիայի զինուժը պատասխան կրակ է բացել Իդլիբում իր դիրքերի հրետակոծությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Թուրքիան պատասխան կրակ է բացել սիրիական Իդլիբում տեղակայված դիրքերի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ հարվածներ էին հասցվել թուրքական դիտակետերին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի ներկայացուցչին:

Վերջինս նշել է, որ Թուրքիան պատասխանել է այդ հարձակմանը՝ թշնամական թիրախների ամբողջական ոչնչացման նպատակով՝ վրեժ լուծելու զոհված զինվորների համար:

Հիշեցնենք, որ սիրիական Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետի ուղղությամբ բացված կրակի հետևանքով մահացել է թուրքական բանակի 5 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ինտենսիվ հրետակոծությունն իրականացվել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում