Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու

Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: 2020թ. փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը: Այս մասին հայտնում են Արցախի ԿԸՀ-ից:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում