«Հրապարակ». ԲՀԿ–ն կտրուկ մերժել է ԼՀԿ–ի կոչը

«Հրապարակ». ԲՀԿ–ն կտրուկ մերժել է ԼՀԿ–ի կոչը

Կիրակի՝ նույն օրը, երբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվեի մասին որոշումը, ԲՀԿ ակտիվը «տժժում» էր Աբովյանի մոտակայքում՝ «Հատիս» ռեստորանում։

Աբովյանի ակտիվի եւ քաղաքական թիմի հանդիպումը որոշել էին նշանավորել քեֆ-ուրախությամբ, քանի որ ԲՀԿ-ում վերջին օրերին կարծես թե «անջատել» են քաղաքական դիրքորոշում հայտնելու «ռուբիլնիկը»։

Միջոցառման ընթացքում էլ չի քննարկվել երկրի թիվ մեկ հարցը՝ սահմանադրական հանրաքվեն, եւ այդ համատեքստում՝ որտեղ է լինելու ԲՀԿ-ն՝ «Այո»-ի՞, թե՞ «Ոչ»-ի ճամբարում։ Տեղեկություններ կան, որ ԼՀԿ-ի կոչին էլ՝ եթե ԲՀԿ-ից 10 պատգամավոր աջակցի իրենց, կդիմեն ՍԴ, կտրուկ արձագանքել են՝ մերժելով։

Իսկ հանրաքվեի որոշման սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու համար անհրաժեշտ է 27 ձայն, մինչդեռ ԼՀԿ-ն ունի ընդամենը 17 մանդատ եւ առանց ԲՀԿ-ի աջակցության չի կարող դիմել ՍԴ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում