«Իրատես». Ի՞նչ կլինի, եթե ՍԴ դատավորները հանրաքվեի նախորդ օրը հայտարարեն պաշտոնը թողնելու մասին

«Իրատես». Ի՞նչ կլինի, եթե ՍԴ դատավորները հանրաքվեի նախորդ օրը հայտարարեն պաշտոնը թողնելու մասին

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնե­լուց առաջ իշխանությունը, ըստ երևույթին, մեկ հանգամանք հաշվի չի առել. ի՞նչ է լինելու, եթե նախքան հանրաքվեն Սահմանադրական դա­տարանի նախագահն ու դատավորները հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը։ «Իրատեսը» հարցն ուղղեց Կենտրոնա­կան ընտրական հանձնաժողովին։ Ի պատասխան ասացին, որ իրավակարգավորումների մասով այս պահին մեկնաբանություն չեն տա­լիս։

Օրենսդրություն գրողների մտքի ծայրով երևի անցած էլ չի լինի, որ Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին հեռացնելու համար օրերից մի օր հանրաքվե է անցկացվելու, ու հենց դա է պատճառը, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի «Հանրաքվեի չեղարկման» մասին դրույթներում նմանօրինակ իրա­վիճակի վերաբերյալ ոչինչ գտնել հնարավոր չէ։ Եթե սովորական ընտրությունների դեպքում խորհրդարանական, ՏԻՄ և այլն, օրենքը սահմանում է, որ թեկնածուն ինքնաբացարկ կարող է ներկայացնել ընտրությունից տասն օր առաջ, ապա այս դեպքում որևէ նորմ կամ տրամաբանության չի գործում։ Եթե դատավորները մինչև փետրվարի 27-ն օգտվեն վաղաժամ կենսաթոշակի օրենքից, ապա հանրաքվեն չեղյալ կհայտարարվի։ Բայց եթե դրանից հետո ՍԴ դատավորներն ուղղակի հայտարարեն, որ դադարեցնում Են պաշտոնավարումը, ապա հանրաքվեն պետք է տեղի ունենա։ Իսկ թե ինչ տրամաբանու­թյամբ, պատասխան ոչ ոք չանի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում