«Իրավունք». Հանրաքվեի թակարդ Նիկոլ Փաշինյանի համար

«Իրավունք». Հանրաքվեի թակարդ Նիկոլ Փաշինյանի համար

Եվ այսպես, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագ­րեց հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր։ Նա կարող էր ինքն իրեն խայտառակ չանել, չստորագ­րել, այգ դեպքում պարզապես հանրաքվե կնշանակվեր 65-րդ օրը, այսինքն՝ մի քանի օր ավելի ուշ։ Հարց է ծա­գում՝ ինչո՞ւ այդպիսի շտապողականություն։

ՈՎ է ԸՆԿԵԼ ՖՑՈՒՐԵՐԻԿԻ ՀԵՏԵՎԻՑ

Շտապողականության վերաբերյալ հարցը վերաբերում է նաեւ Նիկոլին՝ ինչո՞ւ սահմանադրական եւ ընթացա­կարգային բոլոր նորմերը ոտատակ տալով՝ շտա­պեց ակնհայտ, ցուցադ­րական հակասահմանադ­րական տարբերակով Հրայր Թովմասյանին եւ ՍԴ «հին» դատավորներին պաշտոնանկ անելու հան­րաքվե նախաձեռնել, երբ ընթացակարգը ֆորմալ առումով պահելը դա կհետաձգեր ընդամենը 2-3 շաբաթ։ Գումարած դրան, ինչո՞ւ այդպիսի քամահ­րական տարբերակով ան­տեսվեցին, ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ ԵԽԽՎ սաստող նախազգուշացումները։

Ի դեպ, նախագծի հիմ­նական զեկուցող, թերուս Վահագն Հովակիմյանը շատ կոպիտ արտահայտ­վեց Վենետիկի հանձնա­ժողովի վերաբերյալ, ինչն ինքնագլուխ անել չէր կա­րող։ Ինչպես նշում է իրա­վապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը. «Վահագն Հովակիմյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին փաստացի մեղադրել է ՀՀ նա­խորդ իշխանությունների կողմից կոոումպացված լի­նելու մեջ՝ այն հիմքով, որ տարիներ առաջ նա պարգեւատրվել է ՀՀ շքանշա­նով՝ ՀՀ Եվրաինտեգրմանը աջակցելու համար։ Շատ արտահայտիչ օրինակ է։ Դե՞մ ես իմքայլականների դարակազմիկ գաղափար­ներին։ Համարձակություն ունես հրապարակա՞վ չհամաձայնել։ Ուրեմն հաս­տած կոոումպացված ես։ Այլ կերպ հնարավոր չէ, ով ուզում ես եղիր։ Իմքայլականների ու նրանց աջա­կիցների շրջանում լայն տարածում ունեցող այս պրիմիտիվ մտայնությունը «մեդալի» միայն մի երեսն է։ Մյուս երեսը զրոյին ձգտող պրոֆեսիոնալիզմն է, էլ ավելի ցածր պետա­կան մտածողությունը, բայց անվերջության ձգտող ինքնագնահատականը»։

Բայց հարցը մնում է՝ ինչո՞ւ այդպիսի կոպիտ այլանդակությունները հանդուրժում են ինչպես գերտերությունները, այն­պես էլ միջազգային կա­ռույցները։ Տրա­մաբանական է ենթադրել, որ լռելյայն համաձայնու­թյուն կա՝ թույլ տալ քայլասերվածներին այդքան «հաբռգել»։ Այսինքն՝ խո­շոր խաղացողներին ձեռն­տու է, որ Նիկոլը ցանկա­ցած միջոցով զավթի ՍԴ-ն, որպեսզի այդ ՍԴ-ն հան­գիստ կարողանա սահմա­նադրական ճանաչել մեր ազգային-պետական շա­հից, մեղմ ասած, չբխող միջազգային բնույթի փաստաթղթեր՝ սկսած Ար­ցախի վերաբերյալ այլանդակությունից, որն արդեն իսկ, Դավիթ Շահնազա­րյանի եւ Վիտալի Բալասանյանի վկայությամբ, միջազգային ոստիկանա­կան ուժերի հսկողության ներքո Արցախ թուրքեր բե­րելն է՝ հայերի հետ համա­տեղ բնակվելու, վերջաց­րած Ստամբուլյան կոնվենցիայով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում