Իրանը պատրաստ է օգնել՝ պահպանելու Սիրիայի ինքնիշխանություն․ Զարիֆ

Իրանը պատրաստ է օգնել՝ պահպանելու Սիրիայի ինքնիշխանություն․ Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գիր Պեդերսենի հետ փետրվարի 8-ի հանդիպմանը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել՝ պահպանելու Սիրիայի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը: Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, հայտնել է IRNA լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Զարիֆը որպես Սիրիայի ճգնաժամի լուծման միակ միջոց նշել է քաղաքական լուծումը։ Արտաքին գործերի նախարարը նշել է, որ միայն բազմակողմ և երկկողմ բանակցություններով կարելի է հաջողության հասնել Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում:

Բացի այդ, կողմերը քննարկել են Սիրիայի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերը հաստատել են տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում