Թրամփը նշել է աշխարհում իր ամենամեծ երկրպագուի անունը

Թրամփը նշել է աշխարհում իր ամենամեծ երկրպագուի անունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն աշխարհում իր ամենամեծ երկրպագուն է: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը «շատ երախտապարտ է իրեն, որ դաշնակիցներն ավելացրել են պաշտպանության ոլորտում իրենց ներդրումները»:

«Ես կարծում եմ, որ իմ ամենամեծ երկրպագուն աշխարհում գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն է` ՆԱՏՕ-ի ղեկավարը: Նա ասաց, որ չի կարողանում հավատալ դրան (ԱՄՆ-ն ստիպել է դաշնակիցներին ավելացնել ներդրումները), քանի որ 20 տարվա ընթացքում… նրանք գնալով ավելի քիչ էին վճարում»,-հայտարարել է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում