Ես ու մեր կուսակցության անդամներ ստանում ենք նամակներ, խոսքը կոնկրետ սպառնալիքի մասին է. Մարուքյան

Ես ու մեր կուսակցության անդամներ ստանում ենք նամակներ, խոսքը կոնկրետ սպառնալիքի մասին է. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում, ու ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ատելության գեներացիա է տեղի ունենում երկրում: Ես ու մեր կուսակցության անդամներ ստանում ենք նամականեր, խոսքը կոնկրետ սպառնալիքի մասին է: Ես այդ մասին գրառում եմ արել, որևէ իրավապահ մարմին չի կապվել՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, զրո արձագանք իրավապահ մարմիններից: Այսինքն, նորմալ է, որովհետև ատելության գեներացիան իշխանություններից է եղել, ինչու իշխանությունը պիտի աձագանքի դրան: Ես հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին», – ասաց Մարուքյանը՝ հավալելով.

«Ինձ զարմացնում է, որ քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում և ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում»:

Մարուքյանը նաև նշեց, որ Վանաձորի քաղաքապետարանում աուդիտ է անցկացվում, որի նպատակն է ճշտել, թե հիմնարկներում ովքեր են ԼՀԿ-ից:

«Հստակ քաղաքական պատվեր է իջեցված՝ ճշտելու Վանաձորի հիմնարկներում քանի ԼՀԿ աշխատող կար», – ասաց Մարուքյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում