Երևանի մայթերն անհատույց հանձնեք հոկեյի հավաքականին. Թեհմինա Վարդանյան

Երևանի մայթերն անհատույց հանձնեք հոկեյի հավաքականին. Թեհմինա Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am«Երկու օր առաջ Երևանում տեղաց ձյուն և մենք բախվեցինք դրա հետևանքներին»,– Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Ավագանու անդամը նախ շնորհավորեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ դեռ չի արժանացել «Հայկո՛ ջան, սիրուն չի» տիտղոսին, ապա առաջարկեց քննարկել Երևանի մայթերն հոկեյի ֆեդերացիային անհատույց օգտագործման հանձնելու հարցը։

«Պարո՛ն քաղաքապետ, վստահ եմ՝ տեղյակ եք, որ մայթերի վիճակը սարսափելի է, էլ չեմ ասում կենտրոնական փողոցները, որ ձյուն տեղալու առաջին օրը գիշերը նույնիսկ չէին մաքրվում նորմալ»,– նշեց Վարդանյանը։

Նա խնդրեց, որ էլի ձյուն տեղալու դեպքում մի փոքր ավելի ուշադիր լինել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում