AM | RU
USD
EUR
RUB

Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է թատրոնի տնօրենի պաշտոնում։

«Ես վերականգնվել եմ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Ինչպես հայտնի է՝ ես շահել էի դատը, որից հետո նախարարությունը դիմել էր վերաքննիչ, որը մերժվել է: Այսօրվանից սկսած ես պաշտոնապես Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն եմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օրբելյանը:

Նա նշեց, որ պետք է շարունակեն աշխատել ընթացիկ նախագծերի վրա, անել պրեմիերաներ: Օրբելյանը հույս ունի, որ բոլոր ծրագրերը կկարողանան կյանքի կոչել։ Նշենք, որ նրա՝ տնօրենի պաշտոնում մնալու պայմանագիրը լրանում է օգոստոսի 3-ին:

«Ցավալի է՝ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ունեինք, նախորդ տարվա ապրիլից ստիպված եղանք չեղարկել, նաև հյուրախաղերը: Երբ ես պայմանագիր էի կնքել Դուբայում մեր հյուրախաղերի համար, նախորդ կառավարությունը պարտավորվեց վճարել ավիատոմսերի մի մասի գումարը, ներկայիս կառավարությունը պատասխանեց, որ իրենք ոչ մի կոպեկ չեն վճարի ավիատոմսերի համար: Երբ ես հարցրի` ի՞նչ անեմ, չեղարկե՞մ հյուրախաղերը, ինձ պատասխանեցին, որ իրենց համար միևնույնն է, ինչ ուզում եք արեք: Բայց մենք գնացինք»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ մոտեցում ունի նախարարությունն իր վերադարձի վերաբերյալ, Կ. Օրբելյանը պատասխանեց, որ վաղը հանդիպելու է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ, այդ ժամանակ էլ կիմանա, թե ինչպիսի դիրքորոշում ունեն, բայց տանիքի համար դեռ գումար չեն տալիս: Նա նշեց, որ առաջիկայի համար տարբեր ծրագրեր ունեն, իրենց օդ ու ջրի պես անհրաժեշտ են բալետներ:

Հիշեցնենք, որ 2019 թ. մայիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության (այժմ արդեն՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի դեմ։ Նրա պահանջն էր՝ անվավեր ճանաչել մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանը, վերականգնել աշխատանքի և վճարել պարապուրդի գումարը։ Դատարանը բավարարել էր Օրբելյանի պահանջները: ԿԳՄՍ նախարարը վիճարկել էր հենց այդ որոշումը:

Լրահոս
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ. «Հետք». ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրավիրում ենք վարորդների ուշադրությունը Փաշինյանի հավաքին արձանագրվել են մուրճով ներկա գտնված մասնակիցներ. ՄԻՊ-ն ահազանգում է «Դադարեցրե՛ք հայ ռազմագերիների դեմ սկսված կեղծ դատավարությունը». Եվրախորհրդարանի պատգամավոր Սամվել Կարապետյանն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի. Արա Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը արդեն անվճար հասանելի է առցանց Ուղիղ հրահանգ եմ տալիս․ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը ՌՀՄ պատասխանը՝ Ադրբեջանի հայտարարությանը Լավրովն ու Պեսկովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին «Բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր». Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրությունները Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել Փորձում են ցանկացած եղանակով Քոչարյանի վրա դուրս գալու եղանակներ փնտրել. Գաբրիելյանով «Տղերքը ձեր քայլին են սպասում». Գեղամ Նազարյան Ռուսաստանը կարող է հուլիսի 1-ից վերսկսել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը «Ինչ ձեռնարկել է հեղափոխական իշխանությունը, լավագույն դեպքում ավարտվել է ձախողմամբ, իսկ առավել հաճախ` ողբերգությամբ». Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել Ա՛ղջի, դե սկսեք գոռալ նիկոլ վարչապետ. Հատուկ բացականչություններ են սովորեցնում՝ Փաշինյանին ուրախացնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումների վերջին տվյալները Իրանում սկսվեց քվեարկությունը երկրի նախագահի ընտրություններում Իրանն ու Վրաստանն ընդհանրապես գլուխ չեն հանում մեր վարած քաղաքականությունից. Սուրեն Սարգսյան Քարվաճառի լճում ադրբեջանցի զինծառայող է խեղդվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը Ինչ են գողացել ադրբեջանցիները. մանրամասներ. «Ժողովուրդ» Փաշինյանը երեկ խիստ զայրացել է. թիմը տապալել է առաջադրանքը. «Ժողովուրդ» Արամ Սարգսյանի ցուցակում գործարար և օդիոզ դեմքերի պակաս չկա. «Հրապարակ» Արարատ Միրզոյանին տարբեր մարդիկ են հանդիպել. նա շատ կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ» Ոստիկաններն իրենց ձեռքով փոխել են Ռոբերտ Քոչարյանի պաստառը, որի վրա ներկ է լցված եղել. «Հրապարակ» Սասուն Միքայելյան. բացի Նիկոլից, ում ուզում եք ընտրեք. «Իրավունք» Հայ ռազմագերիները` խաղաքարտ Ադրբեջանի համար. «Հայաստանի Հանրապետություն» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Ապրանք ներկրողները սարսափով են սպասում ընտրությունների ավարտին. «Ժողովուրդ» Սուրեն Զոլյանն ուրախ է, որ որդին այլևս իշխանության հետ չէ. «Հրապարակ» Ավշարցիներն ատամ են ցույց տվել. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 18 Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը Ի՞նչ խոսեց Փաշինյանը հանրահավաքին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan