«Իրավունք». Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանը հերթական ծիծաղելի սցենարն են մշակել

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանը հերթական ծիծաղելի  սցենարն են մշակել

«Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթա­կան ծիծաղելի սցենարն են մշակում: Մեր աղբյուրի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին առաջարկել է տևական ժամանակ լռել և հերքել բոլոր այն լուրերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, թե Վահե Գրիգորյանն է հա­վակնում դառնալ ՍԴ նախագահ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հանրության մի ստվար հատված տանել չի կարողանում Վահե Գրիգորյանին, ուստի Գրիգորյանը ապ­րիլի 5-ի հանրաքվեին կարող է խոչըն­դոտ հանդիսանալ: Այդ պատճառով Փաշինյանն առաջարկել է Վահե Գրիգորյա­նին մի որոշ ժամանակ մարդկանց աչ­քին հնարավորինս քիչ երևալ, որից հե­տո գործ ցույց կտա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում