AM | RU
USD
EUR
RUB

Դրված է գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ ՍԴ. Դավիթ Հարությունյան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Դրված է մի գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան, և այդ գերխնդրի համար իշխանությունը մարդկանց ստիպում է անել հապճեպ և չմտածված քայլեր, որոնք շատ լուրջ խնդիրներ կառաջացնեն Հայաստանի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպական կառույցին անդամակցելը և լինելը մեծ ընտանիքի անդամ, ենթադրում է խաղի որոշակի կանոններ, և այդ խաղի կանոնները չպահպանելն այդպիսի կառույցում անշուշտ սասանելու է մեր հեղինակությունը:

«Կարծում եմ՝ ամենալուրջ խնդիրը դա չէ, իհարկե, պետք է ուշադրություն դարձենք և շատ կարևորենք եվրոպական կառույցների կարծիքը, բայց եթե գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է մեզ համար, մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումը եվրոպական կառույցներում: Պիտի գիտակցենք, որ սա մեր խնդիրն է, և եթե մենք գնում ենք մի ճանապարհով, որը հակասահմանադրական է, ապա այն հղի է այնքան լուրջ խնդիրներով, որ մենք այսօր անգամ կարող ենք չգիտակցել»,- ասաց Հարությունյանը

Նա ասաց նաև, որ եթե այս հանրաքվեն պսակվի այն արդյունքով, որ Սահմանադրական դատարանի դատավորները պիտի դադարեցնեն իրենց պաշտոնավարումը և նշանակեն նոր դատավորներ, ապա մենք տասնամյակներ ճաշակելու ենք դրա բացասական արդյունքը:

«Նոր դատավորները նշանակվում են 12 տարով են, և ուղիղ 12 տարի հետո խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կփոխի ամբողջ դատարանի կազմը, կհայտնվեն 12 նոր դատավորներ՝ դարձյալ ընտրված այդ օրվա քաղաքական մեծամասնության կողմից: Դուք չեք գտնի աշխարհում որևէ մի դատարան, որի կազմը ամբողջությամբ միանգամից փոխվում է: Չեք գտնի, քանի որ դա ստեղծում է ոչ միայն անկայունություն, որ գալիս են ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող անձինք, այլ դատական իշխանության առանձնահատկությունն այն է, որ անդամները փոխվում են ժամանակի ընթացքում: Նրանք երբեք միանգամից չեն նշանակվում, որ կարողանան ապահովել բալանսավորումը»,- նշեց Հարությունյանը:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Մարիա Զախարովան՝ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական վերջին դիվերսիայի մասին Արցախում անհապաղ կոնսենսուսային համաձայնություն է պահանջվում. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան Աթեիստը իրավունք չունի խոսել «երջանիկ պատահականությունից» կամ «Աստծո պատժից». Արմեն Մինասյան Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ. փորձագետ Կարծում եմ՝ ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ. Gazeta.ru Ինքնամեկուսացված եթեր տարբեր բաների մասին. Նարեկ Մալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են Բակո Սահակյանն այցելել է Թալիշ Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, թե երբ կաելի է Կորոնավիրուսի պիկին սպասել. Pia.ge ԱՄՆ-ը ՌԴ-ից կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ կգնի Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի. քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում Ռազմահայրենասեր ենք՝ այո, բայց շիզոֆրենիկը մենք չենք, շիզոֆրենիկը այս իրականությունից փախչողներն են. Արթուր Դանիելյան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է. Միհրան Հակոբյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 68-ամյա քաղաքացի է մահացել Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ Իսկ ո՞ւր մնացին Կանադայի վարչապետի և Փաշինյանի պաչիկները, հայկական դրոշի գույներով գուլպաները․ քաղաքագետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դատարկվում է կորոնավիրուսով վարակվածների համար. Խոսնակը մանրամասնում է Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ Շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս` ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման առթիվ. Սերժ Սարգսյան Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին Ուզում ենք ապրել աղքատ ու առողջ, թե՞ հարուստ ու հիվանդ. Արմեն Մինասյան Ըստ մեր տաղանդաշատ նախարարի` մենք անբախտ ենք, իսկ վրացիք ղսմաթով. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաև հղիներ ու երեխաներ. Արսեն Թորոսյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գարեգին Երկրորդն աղոթել է Ապրիլյանում զոհված հայորդիների հանգստության համար ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց (Տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ավստրալիայում կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումները կարող են մինչև հունիս երկարաձգվել. Daily Mail Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով Ապրիլին տեղի կունենա 2020թ. ամենամեծ ու պայծառ գերլուսինը Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ «Միակ բանը, որ պետք է անել՝ զանգահարելն է»․ Թրամփն Իրանի ղեկավարությանը երկխոսության կոչ է արել Սերժ Սարգսյանի գրասենյակ. Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan