Դավիթ Բաբայանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Դավիթ Բաբայանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amԴավիթ Բաբայանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու: Այս մասին տեղեկացնում է Արցախի պահպանողական կուսակցության ֆեյսբուքյան էջը: Նշենք որ Բաբայանն առաջադրվում է Արցախի պահպանողական կուսակցության կողմից:

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Օրենքի պահանջի համաձայն՝ այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ԿԸՀ-ն տեղեկացրել էր, որ Արցախի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության կողմից, Ռուսլան Իսրայելյանը՝ «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում