112 տարեկան. ճապոնացին Գինեսի ռեկորդների գրքի կողմից աշխարհի ամենատարեց բնակիչ է ճանաչվել (լուսանկար)

112 տարեկան. ճապոնացին Գինեսի ռեկորդների գրքի կողմից աշխարհի ամենատարեց բնակիչ է ճանաչվել (լուսանկար)

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ,  Tert.am: Ճապոնիայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց մարդ: Այս մասին տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը:

Նշվում է, որ Վատանաբեն համապատասխան արտոնագիրը ստացել է Նիիգատեի ծերանոցում, որտեղ ապրում է:

Վատանաբեն ծնվել է 1907 թվականի մարտի 5-ին՝ գյուղացու ընտանիքում: 20 տարեկանում տեղափոխվել է Թայվան, որտեղ ապրել է 18 տարի` մինչև Ճապոնիա վերադարձը:

Վատանաբեից առաջ աշխարհի ամենատարեց մարդն էր համարվում Հոկայդո կղզում ապրող Մասադզո Նոնական, որը մահացել է 2019 թվականի հունվարի 20-ին` 113 տարեկան հասակում:

2015 թվականին Ճապոնիայում 80 տարեկանից բարձր տարիք ունեցողների թիվն անցել է 10 մլն-ը:

 

Image result for 112-yr-old Japanese recognized as world's oldest man alive

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում