«Հրապարակ». ՍԴ-ն հակահարված է պատրաստել. կհրապարակեն իշխանության անգրագիտությունները

«Հրապարակ». ՍԴ-ն հակահարված է պատրաստել. կհրապարակեն իշխանության անգրագիտությունները

«ՍԴ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև վերջին իրադարձությունները, ՍԴ-ում լոյալ վերաբերմունք է եղել պետական մարմինների դիմումներում տեղ գտած թերությունների նկատմամբ: Դրանք շտկվել են տեղում։

Հանրաքվեի որոշումը դրդել է վերանայել մոտեցումը: ՍԴ-ում պատրաստվում են ամփոփել և հանրությանը ներկայացնել վերջին 2 տարիներին իրենց ուղարկված «գոհարները» ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի դիմումներում, գրություններում։ Դրանց մեջ կան Սահմանադրության, օրենքների պահանջների խախտումներ, սխալ հղումներ, խմբագրական և թարգմանական կոպիտ սխալներ:

Ի դեպ, նախօրեին բաց նիստում արդեն մի նմուշ ներկայացվել է: Մեր աղբյուրները տեղեկացնում են նաև, որ օրերս ՍԴ-ն վերադարձրել է ՀՀ նախագահի դիմումը, որով խնդրել էր ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել ԲԴԽ-ի, ԿԸՀ-ի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի, ԿԲ անդամների, ՄԻՊ, գլխավոր դատախազի, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու օրենքների դրույթները:

Ուշագրավ է, որ դրանք բացի ուղղագրական, քերականական թերություններից, նպատակ են հետապնդել քողարկելու նախագահի սահմանադրական լիազորությունների չիրականացումը, օրենքների ժամկետների խախտումները, Սահմանադրությանը և օրենքներին սխալ հղումներ է պարունակել, արհեստածին հիմնավորումներ»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում