Ինդոնեզիայում սկսել է ժայթքել ամենաակտիվ հրաբուխը (տեսանյութ)

Ինդոնեզիայում սկսել է ժայթքել ամենաակտիվ հրաբուխը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ինդոնեզիայի կենտրոնական մասում` Ճավա կղզում, ժայթքել է Մերապի հրաբուխը: Այս մասին տեղեկացնում է xinhuanet.com կայքը:

Նշվում է, որ երեք կիլոմետրանոց հրաբուխը 2000 մետր բարձրությամբ ծխի ու մոխրի սյուն է արձակել: Ինդոնեզական իշխանություններն արգելել են խառնարանին մոտենալ: Տեղի փրկարար ծառայությունները բարձր պատրաստության մակարդակի են բերվել:

Մերապին, որի անվանումը թարգմանվում է որպես «հրե լեռ», համարվում է ամենաակտիվ հրաբուխն Ինդոնեզիայում: 2010 թվականին այս հրաբխի ժայթքման հետևանքով ամենաքիչը 340 մարդ էր մահացել, ավելի քան 60 հազար մարդ էլ ստիպված էր եղել լքել տները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում