Ռուսաստանը կմասնակցի Թբիլիսիում ԵԽ նախարարների կոմիտեի նիստին

Ռուսաստանը կմասնակցի Թբիլիսիում ԵԽ նախարարների կոմիտեի նիստին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Ռուսաստանը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստին, սակայն դեռևս պատվիրակության մակարդակը չի որոշվել»,– հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի նախկին տեղակալ, սենատոր Գրիգորի Կարասինը: Այս մասին գրում է RT-ն։

«Ռուսաստանը կմասնակցի Թբիլիսիում ԵԽ նախարարների կոմիտեի նիստին, իսկ թե ով կգնա, ավելի շուտ աստվածաբանական հարց է», – ասել է Կարասինը։

Նշվում է, որ հանդիպումը կկայանա մայիսի 14-15-ին։ Նիստի անցկացումը Վրաստանում պայմանավորված է ԵԽ նախարարների կոմիտեում Վրաստանի նախագահությամբ։

Կարասինը հավելել է, որ ինքն «արհեստական խնդիր» է համարում Թբիլիսիում նիստի անցկացման հետ կապված բարդությունները։

Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը բողոքի ցույցեր սկսվեցին Թբիլիսիում, երբ վրացական ընդդիմությունը և արմատականները խափանեցին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որը վարում էր այդ կազմակերպությունը ղեկավարող Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում