Ալեն Սիմոնյանը բարձր ձայնով խոսում է թուլությունից. «Մեդիա պաշտպան»

Ալեն Սիմոնյանը բարձր ձայնով խոսում է թուլությունից. «Մեդիա պաշտպան»

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Երեկ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը չկարողացավ կառավարել իրեն, ձայնը բարձրացնելով նա բոլորի ներկայությամբ նկատողություն արեց լրագրողին՝ վերջինիս պահվածքն անվանելով՝ թուլություն։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում պատգամավորին հարգել լրագրողներին, առավել ևս հակառակ սեռի։ Նման վարքագիծը հարիր չէ օրենսդիր մարմնի ներկայացուցչին։

Իհարկե, կարող են լինել էմոցիոնալ պոռթկումներ, բայց պատգամավորը գոնե պետք է ներողություն խնդրեր իր պահվածքի համար, ինչը Ալեն Սիմոնյանը չարեց, հակառակը՝ վստահ տոնով շարունակեց պատասխանել մյուս լրագրողի հարցին․ «Խի մենք վստահության խնդիր ունենք, խի ընտրությունները ինչ-որ մեկի մոտ կասկած ա առաջացնում»։

«Մեդիա պաշտպան»

Հետևեք մեզ նաև Telegram-ում