Բակո Սահակյանն հանդիպել է Արցախի Քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ

Բակո Սահակյանն հանդիպել է Արցախի Քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է Արցախի քննչական կոմիտե և հանդիպում ունեցել գերատեսչության ղեկավար կազմի հետ՝ կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, քննարկվել են կառույցի գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը կարևորել է Քննչական կոմիտեի՝ որպես առանձին ինստիտուտի կայացման հրամայականը՝ այն դիտարկելով երկրում օրինականության ամրապնդման առանցքային նախապայմաններից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում