AM | RU
USD
EUR
RUB

Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա. Փաշինյան (տեսանյութ)

 

ԲԵՌԼԻՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական Միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ: Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ընթացքում:

«Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով։ Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք են ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու համար»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա նկատեց, որ իր պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, ԳԴՀ կանցլերի հետ հանդիպում է արդեն երրորդ անգամ, որն ինքնին խոսուն փաստ է և վկայում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

«Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը՝ այն առավել ամրապնդելու և առաջ մղելու համար»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նա առանձնակի շեշտեց այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և երախտագիտություն հայտնեց Գերմանիայի և Եվրոպական միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: «Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունն ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար

Գերմանիայի ցուցաբերած աջակցության համատեքստում Փաշինյանն առանձնացրեց գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը:

«Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ: Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Նա հայտնել է Հայաստանի շահագրգռությունը երկրում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ: «Լիահույս ենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի: Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա»,- ասաց ՀՀ վարչապետը:

Լրահոս
ԵՊՀ խորհրդի նիստ. Քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ Սահմանադրական հանրաքվեն նախադեպ է ստեղծում, որպեսզի ցանկացած հարց լուծվի անօրինական ճանապարհով. ԱԺՄ Իրաքը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը Եղանակը զգալի կտաքանա Լուկաշենկոն խոսել է Պուտինից ստացած անսպասելի առաջարկի մասին Հերթական պաշտոնանկությունները ՊՆ-ում Փաշինյանի այդ խոսքերից անգամ Պետրոս Ղազարյանի ուղեղն է «կախել» Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը. ՈՒՂԻՂ Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է» Երևանում կբացվի Սլովակիայի դեսպանատունը, Հայաստան է այցելում Միրոսլավ Լայչակը Ասուլիս՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Կառավարության հակակոռուպցիոն պայքարի մասին․ ՈՒՂԻՂ Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Զարիֆ. Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան Բակո Սահակյանը Իգոր Գրիգորյանին նոր աստիճան է շնորհել Բակո Սահակյանն ու Արման Թաթոյանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ Իրանում խորհրդարանական ընտրություններ են, մասնակցում են նաև հայ թեկնածուներ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյան պայմանավորվել է Փաշինյանի հետ, մշակել են հերթական ծրագիրը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հոկտեմբերի 27-ի ակնարկը պարզապես անբարո էր․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». Փաշինյանի կադրեր ընտրելու տրամաբանությունը «Իրատես». «Սորոսական» Հովհաննես Հով­հան­նի­սյա­նին ռեկ­տոր դարձնելու դեպքում լուրջ հար­վա­ծի տակ կընկ­նեն «Հրապարակ». Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում «Ժողովուրդ»․ Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կլքեն պաշտոնները «Փաստ». Հայազգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից «Հրապարակ». Սուրեն Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» ևս մեկ փաստ «Իրատես». «Իմ քայլում» կռիվ է ընկել «Փաստ». Պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել դա «Հրապարակ». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ «Իրատես». Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում «Փաստ». Պետական բյուջեից ավելի քան 7 մլն դոլար՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը Հայաստանում դեռ շրջանառվում են գրիպի Ա H1N1 եւ Բ տեսակը Տեղի ունեցածը որակում ենք որպես ազատ մամուլի նկատմամբ ոտնձգության. Հայաստանի Ժուռնալիստների միություն Ուզո՞ւմ եք իմանալ մեր իրավապահ մարմինների ողբալի վիճակը Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Արա Ղազարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan