Քանի դեռ ես եմ նախագահը, Ռուսաստանում նման բան չի լինելու. Պուտին
13/02/2020 19:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Սահմանադրության մեջ ամրագրել «Ծնող №1», «Ծնող №2» հասկացությունները: Այս մասին նա հայտարարել է Սահմանադրության փոփոխությունների համար ստեղծված խմբի հետ հանդիպմանը, փոխանցում է Լենտան:
Պուտինը հայտարարել է, որ նման բան Ռուսաստանում չի լինի, քանի դեռ ինքը երկրի նախագահն է:
ՌԴ նախագահն անցած տարի ևս խոսել էր այս թեմայի մասին՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանում երբեք նման բան չի լինի, երբեք այդ հասկացությունները չեն փոխարինի «մայր» ու «հայր» բառերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում