Դավիթ Տոնոյանը Բելառուսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Դավիթ Տոնոյանը Բելառուսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-14-ը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի Պաշտպանության նախարարության կայքէջից:

Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ:

Կողմերը քննարկել են երկու պետությունների միջև ռազմական համագործակցության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև հաստատվել են Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության 2020 թվականի ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում