«Հրապարակ». Քաղաքական շանտաժ համայնքներում. եթե «ոչ»-ը հաղթի, նստելու եք
14/02/2020 09:15
Նմանատիպ
«Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները սկսել են թափով աշխատել, որովհետև հասկանում են՝ նախ, 650 հազար «այո» ստանալը բարդ է լինելու, բացի այդ՝ սա յուրօրինակ վստահության հանրաքվե է լինելու իշխող ուժի համար։
Մեր տեղեկություններով, մարզպետներն ու տարածքային կառավարման նախարարությունը նախկին ՀՀԿ-ական համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ ասելով, որ եթե ձեր ղեկավարած համայնքում «այո»-ն հաղթի, ձեր դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն։ Մեծ թվով համայնքապետերի դեմ հարուցված քրգործեր կան։ Իսկ եթե «ոչ»-ը հաղթի, դուք նստելու եք, ում դեմ էլ դեռ հարուցված քրեական գործ չկա, կհարուցենք»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում