«Հրապարակ». Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են

«Հրապարակ». Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են

«Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են․ այս անգամ պատրաստվում է բախտը փորձել ԲՀԿ-ն: Տեղեկացանք, որ բանակցում են Մակիչ Խչեյանի հետ՝ միջազգայինների հետ համագործակցած ֆինանսիստի:

Հիշեցնենք, որ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է անցած տարեվերջին, բայց այդ տեղը չի համալրվում: Դեռևս անցած տարի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում մերժվել էր իմքայլականների կողմից ներկայացված Սամվել Եղիազարյանի թեկնածությունը: Իսկ մինչ այդ մերժվել էր «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Կարեն Սարգսյանի թեկնածությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում