«Ժողովուրդ». Հայկ Մարությանի տան «պրարաբը» Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը

«Ժողովուրդ». Հայկ Մարությանի տան «պրարաբը» Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 8-ին գրել էր, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանից հաշիվ է պահանջել, թե ինչ գործ ունի իր կինը` ազգությամբ չեխ Իվան, քաղաքապետարանում և ինչու է խառնվում քաղաքապետի գործերին: Մարությանը նախօրեին հաստատել էր մեր լուրը` ասելով, որ իր կինն օգնում է մի շարք հարցերում։ Հիմա մեր աղբյուրները այլ, ոչ պակաս ուշագրավ տեղեկություն փոխանցեցին: Մասնավորապես այն, որ Երևանի քաղաքապետարանում պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Երևանի քաղաքապետի կամ նրա կնոջ հետ:

Օրինակ` Գրիգոր Հարությունյանը, որը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետն է, Հ. Մարությանի տան շինարարն է եղել: Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Մարությանի տան այսպես ասած «պրարաբն» է եղել: Վարչության պետից հետաքրքրվեցինք` ՀՀ միջպետական ճանապարհները բավականին որակով, հաստ շերտով են ասֆալտապատվում, ինչը չի նկատվում Երևան քաղաքում: Մայրաքաղաքի ճանապարհները նույն ՀՀԿ-ի օրոք արված ասֆալտապատումից ոչնչով չեն տարբերվում։ Ինչու մենք Երևանում հեղափոխություն չենք նկատում:

«Քանի որ մեր բյուջեն շատ սահմանափակ է… Երևանում միայն փոսանորոգման աշխատանքներ են կատարվում, չունենք այդպիսի մեծ ծավալներ, որ կարողանանք համատարած ճանապարհները…: Մեզ մոտ միայն փոսանորոգում է արվում: 4,5-5 սմ տաշում ենք ասֆալտը և նոր ասֆալտ ենք փռում»,- նշեց Մարությանի տան շինարար վարչության պետը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում