AM | RU
USD
EUR
RUB

ՀՀԿ-ն որևէ ձևով չի մասնակցելու հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական:

Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության տեքստում։

Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:

Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է: Հանրաքվեի օրակարգը կործանիչ է:

Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է: Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:

Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում։

Լրահոս
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սիրելի վարչապետ, աչքիս Ձեզ սխալ բաներ են զեկուցել Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է փոփոխությունների․ Պարետ Փաշինյանը` Պուտինի հետ գազի գնի շուրջ բանակցությունների մասին Թուրքիայում պոկել են Աթաթուրքի կիսանդրու գլուխը․Լուսանկար Պարետի նոր որոշումը Կորոնավիրուսի առաջացման նոր վարկածի մասին ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ Ազգային ժողովում պարգևատրումների մասին Արցախի առողջապահական հաստատություններում մեկուսացված երկու քաղաքացիներ կան. տեղեկատվակա շտաբ Թոքաբորբով ծայրահեղ ծանր հիվանդը մահացել է շտապօգնության մեքենայում. նրան չեն թեստավորել և սխալ պրոֆիլի ԲԿ տեղափոխելու որոշում են կայացրել Փաշինյանն ասաց, թե տարեկան որքան գումար է տրամադրվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարներին Պատրաստվում ենք կորոնավիրուսի զանգվածային թեստավորում անել. վարչապետ Արցախի ԱԳՆ-ն՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, թուղթ չեն տալիս. գյուղատնտես Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ՈՒՂԻՂ Աշոտյանի հարցերը ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 հազարը: РИА Новости Մոսկվա-Երևան օդանավն օդ բարձրացավ. Հայաստան է գալիս 220 ուղևոր Մայր Աթոռը տեղեկացնում է. Պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո Օրավարաձով աշխատողներին հասցեական օգնություն չի տրամադրվում, դրանք միայն հայտարարություններ են. Արմավիրի բնակիչ Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են Zoom-ի հիմնադրի կարողությունը 2 ամսում ավելացել է 77%-ով. South China Morning Post Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի. «ՌԻԱ Նովոստի» Թորոսյան. 8 քաղաքացի ծայրահեղ ծանր են Գրասենյակ. Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը՝ ուղիղ Նիկոլը չի պատասխանի անգամ իր հերոս Վարդգես Գասպարին. Վահրամ Պետրոսյան Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավուշի մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Մարզպետ Թեստավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող Հայաստանում համաճարակի իրական պատկերը տալ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նիկոլ Փաշինյանի խորհրդականը տոկոսով փող տվող կազմակերպության գլխավոր տնօրեն. Հանրային Հեռուստաընկերություն «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել 104-ամյա իտալուհին դարձել է կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդն աշխարհում. Daily Mail Բելառուսում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 13-ի. РИА Новости Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որն ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան.Գևորգ Գրիգորյանը՝ դիահերձման վերաբերյալ օրենքի ընդունման մասին Ականի պայթյուն՝ Արարատի մարզում. 33-ամյա կինը վնասվածքներ է ստացել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan